Անի Հովհաննիսյանի գործով որոշ դրվագներ կարճվել են. նա ազա՞տ կարձակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի մեղադրանքները թեթևացվել են:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը.

«Անի Հովհաննիսյանի մեղադրանքից հանվել է նախնական համաձայնությամբ, խմբով,  Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից  առանձնապես խոշոր չափի շորթում  կատարելու հոդվածը: Մեղմացվել է մինչ այդ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթումը, որը  նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Ներկայումս նա մեղադրվում է ՔՕ 182-ի 1-ին մասով՝ շորթում հոդվածով»:

Լիպարիտ Սիմոնյանից փորձեցինք, ճշտել, թե ովքեր են այդ գործով ներգրավված մի խումբ անձինք: Պարզվում է ոստիկանապետից գումար շորթելու գործով եղել է ևս մեկ մեղադրյալ, ում գործը կարճվել է, բացի այդ մեղադրանք էր առաջադրվել նաև նրա օգնականին՝ Վարդուհի Գիշյանին, որը ևս կարճվել է:

Փաստաբանը ArmLur.am-ին նաև հայտնեց, որ այսօր Վերաքննիչ դատարանը լսել է իր բողոքը` կալանքը փոփոխելու վերաբերյալ և որոշումը կհրապարակի վաղը:

Հիշեցնենք, որ  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:




Լրահոս