Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր ստորագրելու հարցում բանակցում է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ: «Marca»-ն հայտնում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը հուլիսից մեկնարկած բանակցությունների արդյունքում հակված է պայմանագիրը չերկարաձգելու տեսակետին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը կատալոնական ակումբից պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ: Հավելենք, որ «Բարսելոնա»-ի հետ Մեսսիի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: