«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից եւ կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական եւ համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են:
Մինչդեռ «Սեքյուրիթի Դրիմի» եւ «Փարքինգ սիթի Սերվիսի» ղեկավարները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ոչինչ որոշված չէ, ոչինչ ավարտված չէ: Ստացվում է, որ էլի գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հետ. արագաչափերի եւ կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել իրենց բիզնեսը պետությանը եւ հեռանալ: Բա ասում էին՝ բիզնես չի՞ խլվելու: Չէ՞ որ այս ընկերությունները օրենքով նախատեսված ձեւով մրցույթի են մասնակցել, հաղթել ու աշխատում էին պետության սահմանած խաղի կանոններով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: