Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է 10 մլն 400 հազար դոլարով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից տեղեկանում է, որ վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 10 մլն 400 հազար դոլարով, եւ հոկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար: Փաստորեն Հայաստանի պետական պարտքն աճում է ամեն ամիս: Ի դեպ, Հայաստանի պետական պարտքի 4 մլրդ 44 մլն 600 հազար դոլարը միայն արտաքին պետական պարտքն է:

Այսինքն` այս գումարները վերցվել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա բանկերից եւ կառավարություններից: Իսկ Հայաստանի արտաքին պարտքը մեկ ամսվա ընթացքում 41 մլն դոլարով նվազել է, ներքին պարտքը կազմում է 1 մլրդ 63 մլն 300 հազար դոլար, որը գոյացել է պետական պարտատոմսերի թողարկումից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս