Արդեն տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 12-ի մեղադրանքները խստացվել են:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալներից 3-ին ևս առաջադրվել են նոր մեղադրանքներ, որոնք գումարվել են արդեն իսկ գոյություն ունեցող «հին» մեղադրանքներին. «Արայիկ Խանդոյանի մեղադրանքին է միացվել նաև ՀՀ ՔՕ 238-րդ հոդվածի 4-րդ մաս՝ զենք, զինամթերք հափշտակելը, Աշոտ Պետրոսյանի մեղադրանքն է ավելացել ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մաս՝ գույք ոչնչացենլը և ՀՀ ՔՕ 218 հոդվածի 2-րդ մաս՝ պատանդ վերցնել»:
Փոփոխվել է նաև Ներսես Պողոսյանի մեղադրանքի ծավալը, ՀՀ ՔՕ 235-ի 2-րդ մասը փոխել են 235-ի 3-րդ մաս՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: