Բաքուն ընդունել է ԼՂ հարցով հանդիպում անցկացնելու՝ Փարիզի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով Համբուրգում դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում նախարարական հանդիպում անցկացնելու՝ Փարիզի առաջարկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովն ու Ժան Մարկ Էյրոն հինգշաբթի օրը հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկել են ԼՂ հարցը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանագախ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա Համբուրգում դեկտեմբերի սկզին:

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի առաջարկը՝ «3+2» ֆորմատով (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները) հանդիպում անցկացնելու մասին »,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:




Լրահոս