Անցկացվել են հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակում անցկացվել են լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ: Գործնական պարապմունքների և վարժությունների միջոցով ստուգվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքները, սահմանված նորմացույցների կատարման հմտությունները:

Մրցումներին զուգահեռ ստուգվել է նաև վրանային ավանում անձնակազմի հանգստի, ժամանցի և առօրյայի կազմակերպումը:

Ամփոփելով մրցումների արդյունքները` զորամիավորման հրամանատարությունը կարևորել է ճամբարային հավաքների և նմանաբնույթ մրցույթների անցկացումը, որոնց ընթացքում մրցակցային առողջ մթնոլորտում կատարելագործվում է զինծառայողների մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների մակարդակը:

Մրցումներում լավագույն արդյունքներ գրանցած հրետանավորները խրախուսվել են զորամիավորման հրամանատարության կողմից:

unnamed-8

unnamed-7

unnamed-6

unnamed-5

unnamed-4




Լրահոս