Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին հոսպիտալացրել էին Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդության պատճառով:
«Այնտեղ նրան տեղափոխել էին քննչական մեկուսարանից»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է քննչական կոմիտեի Պետերբուրգի քննչական վարչության ներկայացուցիչ Սերգեյ Կապիտոնովի խոսքը:
«Էխո Մոսկվա»-ի հաղորդմամբ՝ այսօր նրան կրկին ձերբակալել են:
Մարտ Հովհաննիսյանը ձերբակալվել է «Զենիթ Արենա»-ի կառուցման ժամանակ խոշոր մեքենայության համար:
«Զենիթ» ֆուտբոլային ակումբի համար մարզադաշտի կառուցումը սկսվել է 2007թ. և դեռևս չի ավարտվել: Ծրագրի արժեքը կազմում է 6-40 միլիարդ ռուբլի: Ակնկալվում է, որ այն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ: