Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Մադրիդի «Աթլետիկո»-ի հանդեպ հաղթանակից հետո վստահ է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:
«Բարձրակարգ խաղ ցուցադրեցինք շատ բարդ մրցակցի հետ դիմակայությունում: Երբեք չեմ կասկածել Ռոնալդուի հնարավորություններին: Նա աշխարհի լավագույն խաղացողն է: Այս խաղով նա փակեց «Ոսկե գնդակի» ինտրիգի մասին քննարկումները»,-նշեց նա: