Կանխարգելիչ միջոցառումներ` սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդո ւաշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, ‹‹հետ ընկնել›› առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս

  • Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,
  • Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,
  • Հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,
  • Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին:
  • Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի՞
  • Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ:




Լրահոս