Armenian text to speach

Արա Աբրահամյանի եղբայրը ևս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Իրավունք» թերթը գրում է. «ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես էլ երեկ մամլո ասուլիսում հստակ չասաց՝ ցանկություն ունե՞ն նրա երեք եղբայրները՝ Արմեն, Սերյոժա եւ Գագիկ Աբրահամյանները՝ նախկին պատգամավորները, նորից քաղաքականությամբ զբաղվելու եւ դառնալու պատգամավոր։

Թեմայի մասին «Իրավունք»-ը զրուցել է Արա Աբրահամյանի՝ մամլո ասուլիսին ներկա եղբայրներից Արմեն Աբրահամյանի հետ։ Վերջինս ԲՀԿ-ի ցուցակով 2007-ին եղել է ԱԺ պատգամավոր։ Արմեն Աբրահամյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին՝ ասելով, որ չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել եւ նորից պատգամավոր դառնալ։

Իսկ Ձեր մյուս եղբայրնե՞րը։

Չգիտեմ՝ ինչ իմանամ։

Չե՞ք խոսել նրանց հետ այդ թեմայով։

Չէ, չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս