Ընտրություններ կոչված երևույթը Հայաստանի համար քայքայիչ գործողություն է, քանի երկիրը բզկտված է մինչև վերջ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով երկու սցենար կանխատեսեց:
«Դա պետք է լինի ընտրություն առանց ընտրության: Այսինքն, եթե ուժերը կարող են բան առաջարկել և անել, դրանցով կազմվի այդ ցուցակը: Իհարկե, կա խայտառակ իշխանություն, բայց, եթե դու մտնում ես այդ իշխանությանը պարտվելու միտումով, ապա կրկին բզկտելու ես ժողովրդին: Կա երկրորդ տարբերակ, որ Սերժ Սարգսյանն անձնական ցուցակ կազմի, պատկերացնում ենք, թե ցուցակում ովքեր կլինեն, բացարձակ թաղային հեղինակություններ, ով քանի մարդ է սպանել, քանիսին է կողոպտել», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան