Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոտ-դ’Իվուարի Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մորիս Բանդամանի հետ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։
Հանդիպմանը նախարարներն անդրադարձան քաղաքական և մշակութային բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։ Այս առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ։