Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 14-ին հրամանգիր ստորագրեց, որով հավանություն տրվեց հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու Ռուսաստանի կառավարության առաջարկին: Այս հրամանագիրը տարբեր քննարկումների առիթ դարձավ և հարց էր առաջանում նման համաձայնագրի փոխարեն ճիշտ չէր լինի, որ իշխանություններն այնպես անեին, որ Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբեն Գևորգյանի հետ:
«Դրանք վաղուցվա խնդիրներ են, հիմա ճիշտ ու սխալի խնդիր չէ, բնականաբար, եթե մենք դաշնակից ենք, ապա ինչու եք թշնամուն զենք վաճառում և դա է ճիշտ մտածելակերպը: Բայց այսօր մեծ տերություններին դու չես կարող ճիշտ կամ քո մտածելակերպը թելադրես, մեր պաշտպանությունը մեր հավաքական ուժի մեջ է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց պատգամավորը: