«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 185 հազար 689 դրամ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,4%: Նույն ընթացքում պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 159 հազար 791 դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,1%-ով, իսկ ոչ պետական կազմակերպություններում այն աճել է 5,2%-ով:
Հավելենք, որ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է գնանկում. սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,5%-ով: Ստացվում է, որ գնանկմանը զուգահեռ հասարակության ինչ-որ մի զանգվածի համար նվազել է նաեւ աշխատավարձի չափը, այսինքն՝ այդ գնանկումը նրանց համար ոչինչ չի փոխում: