«Ուզում եմ այդ քննությունն անցնել». առաջիկա ընտրություններին Արագած Ախոյանը կարող է առաջադրվել ռեյտինգային ցուցակով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ցանկություն ունի լինել հաջորդ խորհրդարանում` արտաքին քաղաքականության ոլորտում աշխատանքները շարունակելու նպատակով: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե պատգամավոր լինելն իր համար ինքնանպատակ չէ:

«Առայժմ որոշում չունեմ, կա որոշակի տրամադրվածություն, բայց չգիտեմ` կլինեմ կուսակցական, թե չեմ լինի: Դա միայն իմ որոշելով չի»,- ասաց նա:

Ախոյանը նշեց, թե իր կարծիքով ունի ընտրազանգված: «Իհարկե, միայն ռեյտինգայինով: Դա կարևոր է և քննության նման մի բան է: Գոյություն ունի հանրային կարծիք, ես ուզում եմ այդ քննությունն անցնել», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս