Վարչապետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Վարչապետ Կարապետյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և Վրաստանը կարևորում է մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:

Վարչապետը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել էներգետիկայի, տրանսպորտի, փոխադրումների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև հետագա անելիքների շուրջ:




Լրահոս