Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ դեկտեմբերի 4-ից դպրոցները փակվելու են` կապված վերջին շրջանում տարածված վիրուսների հետ:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն»-ի շնչառական վարակների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը պարզաբանեց, որ նման բան չկա. «Ուղղակի խստացվել է հսկողությունը հիվանդ երեխաների նկատմամբ՝ բացառելու մանկական հաստատություններում գտնվելը»:
Լիանա Թորոսյանը գրիպով հիվանդ երեխաների մասին կոնկրետ թվեր չնշեց, քանի որ դրանք փոփոխությունների են ենթարկվում. «Հսկողությունը շարունակվում է և այն լինելու է շարունակական»:
Լ. Եղիազարյան