Armenian text to speach

«21tv»-ի աշխատակիցներն անելանելի վիճակում են. ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ֆինանսական դժվարությունների պատճառով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ընտանիքին պատկանող «21tv» հեռուստաընկերությունը շուտով փակվելու է: «Ժողովուրդ» օրաթերթը իր գործընկերներից հերթական բողոքները ստացավ այն մասին, որ այս տարեսկզբից ՀԸ-ում աշխատավարձ ստանալը դարձել է երջանիկ «միջադեպ»: Վերջին անգամ այստեղ աշխատավարձ են ստացել օգոստոսին: Պատճառաբանությունը մեկն է` բավարար գումար չկա:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բոլոր հարցերով զբաղվում են Աշոտ Աղաբաբյանի դուստրն ու փեսան: Երեք օր շարունակ փորձեցինք կապ հաստատել Նաիրա Աղաբաբյանի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին: Մեր խնդրանքները՝ կապել մեզ տնօրինության ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ, կրկին անտեսվեցին: Տեղում չէին: Արդյոք պատճառը Ա. Աղաբաբյանի՝ հարազատ կուսակցության կողմից լքվելն էր, սնանկությունը, թե այլ՝ լրատվական դաշտում առկա գովազդային ու ֆինանսական խնդիրները, դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ «21tv»-ի աշխատակիցները, որոնք ընտանիք են պահում, ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, բողոքողներին էլ զգուշացնում են ազատման դիմում գրել»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս