Նախևառաջ իրենք՝ քաղաքական ուժերը, պետք է հասկանան, որ այս ամենն անթույլատրելի է և իրենց ներսում այսպիսի գործողությունների վրա տաբու դնեն: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին, նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Մեկ-երկու բացառություններ են եղել, երբ գործ է հարուցվել և հասել է դատարան: Որպես կանոն չի հարուցվում քրեական գործ, իսկ եթե հարուցվում է, ապա կարճվում է այն հիմնավորմամբ, որ հանցակազմ բացակայում է: Բարքերն են խորհրդարանում այնպիսին, որ լրագրողին վիրավորելը կամ բռնություն կիրառելը խրախուսելի է դարձել», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան