Եկատերինբուրգում Սվերդլովի շրջանի օրենսդրական ժողովի պատգամավոր Արմեն Կարապետյանի մասնակցությամբ սկանդալ է հասունացել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Mercedes-Benz Gelandewagen մեքենան, որին հետևել է թիկնապահների մեքենան, ստուգման համար կանգնեցվել է ոստիկանների կողմից:
Տեսուչների խոսքով՝ ոստիկանները վարորդի մոտ հարբածության նշաններ են հայտնաբերել, որից հետո նրան խնդրել են ներկայացնել վարորդական իրավունքը:
Կարապետյանը հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերը: Թիկնապահներից մեկը փորձել է պաշտպանել Կարապետյանին՝ ասել, որ վերջինս հետևի նստատեղին է նստած եղել, սակայն՝ անօգուտ: Պատգամավորի նյարդերը տեղի են տվել, և նա հարձակվել է իրեն նկարահանող մարդու վրա:
Կարապետյանին 30 հազար ռուբլիի չափով տուգանք և 1,5-2 տարվա ազատազրկում է սպառնում: