Շարունակում եմ մնալ պարտադիր գաղափարի կողմնակից. Արտակ Զաքարյանը փոփոխությունները նահանջ չի համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոփոխությունները տեխնիկական կամ մեխանիկական են և կարևոր է, որ դրանք չվնասեն ընդհանուր գաղափարին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` խոսելով, այսպես կոչված, «1000 դրամների» մասին անվանումը ստացած նախագծում տեղ գտած փոփոխություններից:

Հարցին՝  արդյո՞ք սա նահանջ չէր, քանի որ ի սկզբանե պարտադիր էր նշվում, սակայն այժմ բացառություններ արվեցին, Զաքարյանը նշեց. «Դա նահանջ չի, դրանք հասկանալի բացառություններ են, կարելի է դրանց համար բացատրություններ գտնել: Սակայն ես շարունակում եմ մնալ պարտադիր գաղափարի  կողմնակից», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս