Անկարայում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ կրակոցներ են հնչել. Պետդեպարտամենտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատան ուղղությամբ հնչած կրակոցների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին:

«Զինված անձը հարձակում է գործել դեսպանատան վրա, կրակ է բացել, բարեբախտաբար, տուժածներ չկան»,-հայտարարել է  գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կրակ բացած անձին, ներկա պահին հետաքննություն է անցկացվում:




Լրահոս