Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն