Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Արփինե Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև ներկայիս համագործակցությունը, ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա բազմակողմ համագործակցությունը և դրա շարունակականության հույս հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը և քննարկել փոխայցեր կազմակերպելու հնարավորությունները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս