Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Գրոզնիի հիվանդանոցներից մեկը Տու-154-ի վթարից զոհված Ելիզավետա Գլինկայի (Դոկտոր Լիզա) պատվին է անվանել, ինչպես նաև Ալեքսանդրովի անսամբլի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին հետմահու մեդալ շնորհել: Այս մասին Կադիրովը գրել է Ինստագրամի իր էջում:
«Որոշում եմ ընդունել Ելիզավետա Պետրովնայի անունով կոչել Գրոզնի քաղաքի հիվանդանոցը: «Չեչնիայի Հանրապետության առջև մատուցած ծառայությունների» համար հետմահու պարգևատրվել է Վալերի Միխայլովիչը: Համոզված եմ, որ այս մարդկանց անունները ընդմիշտ կմնան Ռուսաստանի պատմության մեջ»,-գրել է Կադիրովը: