Առողջապահության նախարարությունից 11 մեքենա կվերցնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում այսօր հաստատվեց որոշում, ըստ որի ՀՀ Առողջապահության նախարարությունից 11 մեքենա կվերցնեն հետագա վաճառքի համար։  Այս մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները շահագործման ենթակա են և գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նպատակահարմար չէ՝ լրացուցիչ ծախս պահանջելու պատճառով։




Լրահոս