![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/krakoc.jpg)
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը:
![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/15338733_1848892885342075_7495933392336991200_n-600x600-1.jpg)
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Երեկ հայտնել էինք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում Գավառ քաղաքում կրակոցներ է արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ.Հակոբյանը մահացել է: