Ռուսաստանը Բորդյուժայի պաշտոնը խոստացել է Հայաստանի ներկայացուցչին. Stratfor

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել, որի ապացույցն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հերթական հետաձգումը, գրում է ամերիկյան հետախուզա-վերլուծական Stratfor ընկերությունը:

«Ռուսաստանը ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնը խոստացել է Հայաստանի ներկայացուցչին: Այդ քայլը հաստատում է Երևանին Մոսկվայի աջակցությունը՝ չնայած այն բանին, որ Կրեմլը չեզոք դիրք է ստանձնել ԼՂ հարցում»,-ասվում է ընկերության վերլուծության մեջ:

Ընկերությունը նշում է, որ Բելառուսը, ով չի ցանկանում վտանգի տակ դնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը «բեռ է համարում, քանի որ դրանք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»:

Հիշեցնենք, որ Բորդյուժան լքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2016թ. դեկտեմբերի 31-ին, նրա պարտավորություններն իրականացնում է գլխավոր քարտուղարի տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը:




Լրահոս