«Ցանկացած արգելված պտուղ քաղցր է». ձկնագողության դեմ պայքարի ինչ մեթոդներ է առաջարկում Արծվիկ Մինասյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճում ձկնագողության հարցը նոր չէ, և այն հիմնախնդիրներից է, որ երկար տարիներ հետապնդում է մեզ և դեռևս չի գտնվել լավագույն լուծումը: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այժմ կիրառվում է արգելքի քաղաքականությունը, սակայն այն արդյունավետ չի կարող կիրառվել: Ցանկացած արգելված պտուղ քաղցր է, բնական է, որ կլինեն մարդիկ, որ կձգտեն արգելված պտուղից մի բան վերցնել: Անհնարին է աղքատության բարձր մակարդակ ունեցող համայնքների բնակիչներին արգելել իրենց իսկ տան մոտ գտնվող բարիքից օգտվել», – նշեց նա:

Նախարարի խոսքով, ի  վերջո մարդիկ երկար ժամանակ օգտվել են այդ բարիքից և կան դեպքեր, երբ յոթ սերնդից սկսած ձկնորսներ կան և այդ մարդկանց չեք կարող սահմանափակել:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս