2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվեցին տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները: Դեպքից մեկ օր անց ՀՀ իրավապահները հայտնեցին, որ սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։
Իսկ նախորդ տարվա օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը` դատապարտելով նրան ցմահ ազատազրկման: Դեպքից երկու տարի անց դարձյալ բացվեց Ավետիսյանների տան դուռը:
Լուսանկարները` ԳԱԼԱ-ի: