«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկարաձգել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի հետ գործող պայմանագիրը:
BBC Sport-ը գրում է, որ Բելգիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: Հիշեցնենք, որ Ֆելաինին 2013-ին «Էվերտոն»-ից էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ պայմանագիր էր կնքել «4+1» համակարգով: Նրա տրանսֆերը կազմել էր 32 միլիոն եվրո: