Իմ խնդիրը ոչ թե մարդ բռնելն է, այլ ֆինանսական միջոցները էֆեկտիվ կառավարելը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով նաև ամիսներ առաջ իր կողմից ասված պրիմիտիվ գողություն արտահայտությանը:
«Կարող է էմոցիոնալ է հնչել, բաց ես չեմ հրաժարվում դրանից, բայց այս տեղերում կոպիտ գողություն չկա, կա ոչ էֆեկտիվ կառավարում»,-նշեց նա և հավելեց, որ իրենց խնդիրն է, որ նման միջավայր չլինի:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախընտրական տարին չի խանգարում տնտեսական աճի համար, նա ասաց. «Ընտրությունները խանգարող հանգամանք են տնտեսական աճի համար: Պատկերացրեք՝ մարդը բիզնեսը ինչպե՞ս կնախատեսի, եթե նույնիսկ իր տան բազմոցն է որոշում ընտրություններից հետո փոխել»:
Հարցին՝ կառավարության ներկայիս անդամներից կան մարդիկ, ում նշանակման համար փոշմանել եք, նա նշեց, որ չի փոշմանել, քանի որ հակառակ դեպքում այդ մարդիկ պաշտոն այլևս չէին զբաղեցնի: