Իրանն անհանգստացած է ռուս-թուրքական մերձեցմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն անհանգստացած է Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցմամբ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սու-24-ի կործանման հետ կապված ճգնաժամի լուծումից հետո Մոսկվան և Անկարան սկսեցին համագործակցել Սիրիայի հարցով, ինչը դժգոհություն առաջացրեց Թեհրանում:

Աղբյուրը հայտնել է նաև, որ իրանական կողմը հերքել է այն տեղեկությունները, որ թուրք զինծառայողների դիրքերի ուղղությամբ վերջին ավիահարվածների ժամանակ կիրառվել է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքը:

«Թեհրանը դժգոհ է թուրքական «Եփրատի վահան» օպերացիայով, քանի որ ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում իրադարձությունները զարգանան Իրանի, և ոչ թե Թուրքիայի սցենարով»,-նշել է գործակալության աղբյուրը:




Լրահոս