ՀՀ պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել է 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկանքից։
Ստացվում է, որ տարվա սկզբի համեմատ, պետական պարտքն աճել է 415.8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Թերևս հետաքրքիրը նաև այն է, որ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում պետական պարտքը աճել է 185.3 մլրդ դրամով: Հայաստանի պետական պարտքի 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտք են միջազգային ֆինանսական կազմակերպություններին, բանկերին եւ այլ երկրների կառավարություններին:
Այլ կերպ ասած՝ պետական բյուջեում գումար չի եղել նախատեսված ծախսերը հոգալու համար և ՀՀ կառավարությունն անհրաժեշտ գումարները հայթայթել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելով եւ պետական պարտատոմսեր թողարկելով: Ստացվում է, որ ՀՀ-ն ապրում է պարտքով: