Պարզվել է ավտոտնակում մահացած հայտնաբերված երիտասարդների ինքնությունը. նրանցից երկուսը եղբայրներ են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան Նազարբելյան 18 հասցեում գտնվող ավտոտնակում հայտնաբերել է երեք երիտասարդի դի: ArmLur.am-ի տեղեկություններով, մահացած երիտասարդներից երկուսը եղբայրներ են, իսկ մյուս երիտասարդն էլ աշխատում էր ԱԻՆ-ում որպես փրկարար:

Գարիկ Ստեփանյանը

Որպես փրկարար աշխատող 23-ամյա Գարիկ Ստեփանյանը հաշվառված էր Ջերմուկ քաղաքում, սակայն ապրում էր Երևանում: Հարազատ եղբայրներն էին 21-ամյա Արտյոմ և 25-ամյա Արթուր Սարկիսովները, ովքեր Աշտարակի բնակիչներ էին: Նշենք, որ Արտյոմը ընդամենը օրեր առաջ էր զորացրվել բանակից:

Արտյոմ և Արթուր Սարկիսովներ
Արտյոմ Սարկիսովը




Լրահոս