Մոսկվայի օդանավակայանները ձյան տեղումների պատճառով 35 չվերթ են չեղարկել։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»ը, առավել բարդ իրավիճակ է ստեղծվել «Շերեմետյեվո» օդանավակայանում, որտեղ հետաձգվել է 27 չվերթ, ևս 30-ը չեղարկվել են։ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 5 չվերթ և հետաձգվել 7-ը։ «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում հետաձգումներ և չեղարկումներ չկան։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքի տվյալներով, Երևանի ժամանակով 12։30-ի դրությամբ, հունվարի 15-ին Մոսկվայից ՀՀ մայրաքաղաք ուշացումով կժամանի 3 չվերթ, ուշացումով ՌԴ մայրաքաղաք կմեկնի 2 չվերթ։