Մոսկվայում «օրենքով գողերը» մեծ հավաքի ժամանակ ձերբակալվել են. նրանց թվում են Վոսկրեսն ու Պիչուգան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին Մոսկվայի Կոմսոմոլսկ պողոտայում քրեական հետախուզության աշխատակիցները կանխել են «օրենքով գողերի» հանդիպումը: Այդ մասին գրում է «Prime Crime»-ը:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նրանց հավաքը տեղի է ունեցել «Բատոնի» ռեստորանում: «Oրենքով գողերը» քննարկել են իրենց ընթացիկ հարցերը, սակայն ժամանել են օպերատիվ հետախուզության աշխատակիցները և քրեական հեղինակության մի ողջ ծաղկեփնջի «բռնացրել»:

Հավաքին մասնակցել են 51-ամյա Պիչուգը և նրա 44-ամյա անբաժանելի զինակից Վոսկրես Վասյան, ինչպես նաև նրանց 2 ավագ ընկերները՝ 62-ամյա Գյու Դլինին և 57-ամյա Պատու Մալենկին:

Վասիլիյ Քրիստոֆորով (Վոսկրես)

Ոստիկանության աշխատակիցների և քրեական հեղինակությունների միջև զրույցն այդպես էլ չի բացահայտել «օրենքով գողեր» «սխոդկայի» նպատակը: Արդյունքում ձերբակալված «օրենքով գողերն» ազատ են արձակվել:

 

Յուրիյ Պիչուգին (Պիչուգա)
Գեորգի Դիակվնիշվիլի (Գիա Դլիննիյ)




Լրահոս