«Ելք» դաշինքը կհամագործակցի՞ Վարդան Օսկանյանի հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ ընթացքի մեջ են բանակցությունները «ԳԱԼԱ»-ի եւ «Ժառանգության» հետ՝ հարցրինք «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանին։ ««ԳԱԼԱ»-ին մենք համագործակցության առաջարկ արել ենք, քննարկումներն ընթացքի մեջ են: Բանակցել ենք նաեւ «Ժառանգության» հետ, այդ թվում՝ Րաֆֆու, գիտեք, մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, սպասենք տեսնենք, թե ինչ կորոշեն»:

«Ժառանգությունը» կարծես Օսկանյանի եւ «Համախմբման» կողմն է գնում, նկատի ունեմ ձեր հետ բանակցած Արմեն  Մարտիրոսյանին։ «Օֆիցիալ նման բան այս պահին չկա, իրենք եւս բանակցում են միմյանց հետ»: Իսկ ձեր դաշինքի մյուս անդամները կհամաձայնե՞ն, որ «Համախմբումը» մաս կազմի ձեր «լայն կոնսոլիդացիային»: «Չենք քննարկել նման հարց»: Ուղիղ հարց՝ ուղիղ պատասխան. դաշինքը կարո՞ղ է Օսկանյանի հետ էլ կոնսոլիդացվել: «Չեմ կարծում․․․ չեմ կարծում, որ դա հեշտ որոշում կլինի. դաշինքի խորհուրդը կոնսենսուսով է որոշում ընդունում, եթե մի ուժ դեմ է, մյուսի առաջարկը չի կարող անցնել»: Նիկոլն ու Արամը դե՞մ են Օսկանյանին: «Չենք քննարկել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս