Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդին կառաջադրվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով. որն է նրա հաղթաթուղթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու մտադրություն ունի նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի (մականունը` Գազի Հովո) որդին՝ Արթուր Ղազարյանը: Վերջինս հիմա «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները փորձեց ճշտել ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպությունից, սակայն այնտեղից ասացին, թե իրենք որեւէ բանից տեղյակ չեն: Մինչ այդ նշենք, որ Ղազարյանի որդիներն արդեն սկսել են նախընտրական պատրաստությունները. այս օրերին նրանք շատ ակտիվ կերպով հավաքագրում են ծանոթ-բարեկամ շրջապատի անձնագրերը: Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը պարբերաբար խնդիրներ է ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի որդիների հետ: Սակայն վերջերս Աբրահամյանների եւ Ղազարյանների հարաբերությունները սկսել են լավանալ: Ի դեպ, նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազարյանների քավորն է: Հենց այս հանգամանքն էլ հիմնականում կարող է Ղազարյանի որդու ԱԺ հայտնվելու հաղթաթուղթը լինել:




Լրահոս