«Ով երկրի համար լավը կանի իր հետ կհամագործակցեմ: Դեռ որոշում եմ կայացնում, մոտ օրերս երևի կկայացնեմ որոշումս»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Ըստ նրա՝ այսօր չկա այնպիսի կուսակցություն, որոնք ուզում են իշխանափոխություն. «Հավատ, որևիցե մեկը չի ներշնչում, ում հետ կարելի է գնալ»:
Հարցին՝ հնարավոր է Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո, կրկին ԲՀԿ-ը վերադառնա՞ք. Գասպարյանը նշեց. «Կուսակցություն չեմ վերադառնալու, քանի որ ցանկություն չունեմ ընդհանրապես կուսակցություն մտնելու: Արմավիրում ունեմ հասարակական կազմակերպություն, պայմանագրային գումարտակ, որն այսօր զբաղվում է մեր սահմանների պաշտպանությամբ»:
Վերջինիս հավելմամբ՝ ԲՀԿ-ը բոլոր անդամների հետ շփվում և ընկերություն է անում. «Բոլորին հարգում եմ, ոչ մեկից էլ նեղացած չեմ»:
Լիդա Եղիազարյան