Ալեքսանդր Մասլյակովը Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել՝ КВН-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովին Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Մասլյակովին Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել «էստրադային արվեստի և ժողովուրդների միջև մշակութային կապերի զարգացման» համար, ասվում է Չեչնիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ КВН-ի 55-ամյակին հումորիստ Միխայիլ Գալուստյանը նմանակել էր Կադիրովին:




Լրահոս