Շատ ինտենսիվ, կպած աշխատում ենք. Կարեն Կարապետյանը՝ գյուղնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղնախարարությանը: Հանձնարարվեց ՌԴ-ում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպել և տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկել:

«Պարոն Առաքելյան «Ռոսսելմաշ»-ի հետ ե՞րբ եք հանդիպել»,- գյուղնախարարին հարցրեց վարչապետը: Գյուղնախարարը պատասխանեց, որ այսօր կհանդիպեն, իսկ վաղը պաշտոնական այց կլինի մնացած ընկերություններ: «Շատ ինտենսիվ կպած անում եք»,-արձագանքեց Կարեն Կարապետյանը:




Լրահոս