ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի բնակչուհուց շորթում կատարելու դեպքի հանգամանքները:
33-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. հունվարի 11-ին հեռախոսազանգ է ստացել մի տղամարդուց, ով սպառնացել է արատավորող տեղեկություններ հաղորդել իր ամուսնուն՝ պահանջելով 1000 ԱՄՆ դոլար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: