ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կանցկացնեն վաղը՝ հունվարի 28-ին: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, ես հաստատում եմ դա»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտվնել այն մասին, որ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը կկայնա մոտ ժամանակներս:
«Պուտինը ինձ զանգել է, երբ ես հաղթանակ տարա նախագահական ընտրություններում: Մենք դեռևս չեն զրուցեք, սակայն, ինչպես հասկանում եմ, դա տեղի կունենա շուտով»,-Fox News-ի հարցազրույցում ասել է Թրամփը: