ՀՀԿ-ից «արտագաղթը» հասել է Լոռի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ից արտագաղթը հասել է Լոռի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի նախկին, երկարամյա գյուղապետ Վանո Եղիազարյանը, ով Վանաձորի պետական համալսարանի դասախոս է, լքել է ՀՀԿ-ի շարքերը` հայտարարելով, թե «անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում` հարազատին հանելով հարազատի, բարեկամին` բարեկամի, հային` հայի դեմ»:

ՀՀԿ-ից աղմուկով դուրս է եկել նաեւ Վանաձորի թիվ 8 դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը: Նա այդ որոշումը պատճառաբանել է նաեւ մարզպետ Արթուր Նալբանդյանի գործոնով` նրան մեղադրելով հանրակրթության մասին օրենքին չտիրապետելու մեջ: Տեղեկացնենք, որ Կ. Ստեփանյանի պաշտոնավարման տարիներին բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել դպրոցի դեմ, որոնցից մեծ մասը բավարարվել է: Իսկ հակընդդեմ հայցով դպրոցի բյուջեից դուրս եկած գումարները ետ են գանձվել արդեն տնօրեն Կ. Ստեփանյանից:




Լրահոս