Էրդողանը կզբաղվի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Սբ. Պետրոս հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Պոլսո Հայոց պատրիարքի սպասվող ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր, փոխանցում է  Rusarminfo-ն: Հանդիպումը կայացել է հունվարի 26-ին Անկարայի նախագահական նստավայրում:

«Էրդողանը նշել է, որ պատրիարքի ընտրությունների հետաձգման պատճառը կապված է հայկական կողմի բացթողման հետ, քանի որ այդ գործընթացին իշխանություններն ընդհանրապես չեն միջամտում»,-հայտնել է Պետրոս Շիրինօղլուն հայկական «Ակօս» թերթի հետ զրույցում:

Էրդողանը խոստացել է Շիրինօղլուին, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ավարտից անմիջապես հետո Թուրքիայի ղեկավարությունը կզբաղվի այդ հարցով:

Առողջական խնդիրների հետ կապված՝ պատրիարք Մութաֆյանն անաշխատունակ էր ճանաչվել: Պետրոս Շիրինօղլուն Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից է, համարվում է Էրդողանի կողմնակիցներից մեկը:




Լրահոս