Պետական դավաճանության հետևանքը. ի վերջո, ինչ պատիժ ստացան նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 2016թ. անդրադարձել էր ազգային անվտանգության ծառայության կողմից այն աղմկահարույց բացահայտմանը, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապես հետաքրքրվել են ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով: Ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք էին հաղորդել:

Այս հրապարակումից 4 ամիս անց քառօրյա պատերազմը սկսվեց, եւ ինչպես ցույց տվեցին զարգացումները՝ հակառակորդը թիրախավորել էր հենց Մատաղիսի եւ Մարտունու զորամասերը, որի մասին այդքան տեղեկացված էին եղել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շուրջ մեկ տարի քննեց պետական դավաճանության այս գործը եւ գործով մեղադրյալ Ռաֆիկ Պապոյանին ազատազրկման դատապարտեց 14 տարի ժամկետով, իսկ, ահա, Կարինե Ղումաշյանին՝ 12 տարի ժամկետով:

Նկատենք, որ գործով ազատազրկման դատապարտվածները այդքան էլ չեն կիսել գործը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի որոշումը եւ այն բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:




Լրահոս