Գերմանիայի Բավարիա երկրամասի Արշտայն քաղաքում կիրակի օրն առավոտյան երկույթից հետո մահացած են հայտնաբերել 6 երիտասարդի, գրում է Focus ամսագիրը:
Նրանց մահվան պատճառը հաստատված չէ:
2 երիտասարդների հայրը գտել է որդու և աղջկա դիերը, ևս 4 դի հայտնաբերվել է այգու հատվածում: Նա անմիջապես շտապօգնություն է զանգել, սակայն բժիշկները միայն գրանցել են նրանց մահվան փաստը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: