Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Էրդողանի թիկունքին Այվազովսկու երկու նկար է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արևելք» թերթի փոխանցմամբ ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ օրերս Անկարայում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ Թուրքիայի նախագահը Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյանին ընդունել է՝ թիկունքին երկու «Այվազովսկի»:

Այս հանգամանքը չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից. ԶԼՄ-ներն այս առիթով կրկին հիշեցրել են, որ Թուրքիայի նախագահն աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի սիրահարներից է:




Լրահոս